Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Փաշինյանի մենակությունը Մոսկվայում և Ալիևի բացակայությունը միևնույն քաղաքական պատկերի տարբեր արտահայտություններն են

Փաշինյանի մենակությունը Մոսկվայում և Ալիևի բացակայությունը միևնույն քաղաքական պատկերի տարբեր արտահայտություններն են
10.05.2025 | 11:18

Ինչո՞ւ էր Փաշինյանը լարված, շփոթված ու հոգեբանորեն անկայուն Մոսկվայում։ Դա ակնհայտ էր՝ թե՛ նրա անհանգիստ շարժումներից, թե՛ կցկտուր ժեստիկուլյացիայից ու ակնհայտ մոլորված պահվածքից։ Նա իր «ափսեում» չէր։ Անկապ ու կաշկանդված ներկայություն էր՝ մեկուսացած, շփումներից զուրկ, ինչպես կարելի էր նկատել պաշտոնական լուսանկարներում ու տեսանյութերում։ Նրա կեցվածքում նկատվում էր տարօրինակ լքվածություն, արտաքին շիվարություն ու ներքին խեղվածություն։ Սա պարզապես ձևական, խիստ պրոտոկոլային այց էր՝ առանց իրական բովանդակության։

Բայց առավել տպավորիչ է կտրուկ հակադրությունը․ Մոսկվա մեկնելուց ընդամենը օրեր առաջ Փաշինյանը Ազգային ժողովում բառացիորեն կատաղության մեջ էր՝ ճղելով օդը ընդդիմադիրների հասցեին բղավելով, հիստերիկ պոռթկումներով ու կիսավանկ արտահայտություններով։ Իսկ ահա Մոսկվայում՝ ամեն ինչից կտրած, հնազանդ նստած էր անկյունում՝ «դընջացնող թան խմած» դեմքով, հստակ ընկճված ու անպաշտպան։ Սա է նրա իրական դեմքը՝ ոչ թե ամբիոնից փրփուրով գոռացող «առաջնորդի», այլ՝ չեզոքացված, վախեցած մարդու, ով ապրում է սեփական «ծուռ հայելիների» մոլորած աշխարհում։

Ի դեպ, բավական խոսուն էր նաև «Ռոսիա» հեռուստաալիքի հաղորդավարի լեզվական «սայթաքումը»՝ երբ նա ասաց. «Կարմիր գորգի վրայով այս պահին անցնում է Ադրբեջանի… ըըը… Հայաստանի վարչապետը»։ Դա, իմ խորին համոզմամբ, պատահական վրիպակ չէր։ Դա ենթագիտակցական մակարդակի հստակ վերաբերմունք էր։ Փաշինյանն այնքան աղմկոտ է ներսում, որքան անտեսանելի ու անկարևոր՝ դրսում։

Նիկոլի այս անհանգիստ ու անադեկվատ պահվածքը, թերևս, պայմանավորված էր ոչ միայն իր ապակառուցողական ներքին դրությամբ, այլև՝ Մոսկվա չմեկնած իր «տիրոջ»՝ Ալիևի կողմից ներկայացված անուղղակի պահանջներով։ Նա լարված է, որովհետև Ալիևը հստակ և կոշտ ձևով ձևակերպել է մի շարք հարցադրումներ, որոնց ուշ, թե շուտ պետք է տրվեն պատասխաններ։ Ասել է թե՝ Նիկոլի երևանյան ագրեսիան և մոսկովյան լռությունը միևնույն փաթեթի երկու կողմերն են, որոնք ունեն ընդհանուր՝ բավական մռայլ ակունքներ։

Ի դեպ՝ վերը շարադրվածի տրամաբանական շարունակությունն է մեկ այլ՝ ամենօրյա բնույթի, բայց խորը իմաստով հարցադրում․ եթե իսկապես ամեն ինչ ընթանում է «խաղաղության» գծով, ապա ինչպե՞ս է, որ արդեն ավելի քան երկու ամիս ադրբեջանական դիրքերից անընդհատ կրակում են Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Այդ կրակոցները ոչ միայն տեխնիկական խախտումներ չեն, այլ՝ ուղիղ ազդակներ են՝ ուղղված, թե՛ Երևանին, թե՛ աշխարհաքաղաքական բևեռներին, թե՛ հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքին, ապա սա բացահայտ գաղափարական կազուս է։ Վերջիվերջո՝ մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակն էր։ Եվ այստեղ ծագում է ամենաբնական հարցը՝ ի՞նչ կապ ունի Իլհամ Ալիևը ֆաշիզմի դեմ պայքարի հետ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ մի։ Ալիևը՝ որպես դասական նեոֆաշիստ, չի կարող ներկայանալ նման հարթակում առանց բացահայտ պատմական կեղծիքի։ Այն, ինչ Ալիևի վարչակարգն արեց Արցախում՝ պարբերաբար թիրախավորելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները, իրականացնելով ատելության վրա հիմնված պետական քարոզչություն, դա նեոֆաշիզմ է՝ իր ամբողջական տեսքով։

Փաշինյանի մենակությունը Մոսկվայում և Ալիևի բացակայությունը միևնույն քաղաքական պատկերի տարբեր արտահայտություններն են՝ մեկը կեղծ ներկայացվածության, մյուսը՝ բացահայտ նեոավտորիտար մերժման։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ